Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն

Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով ԼՂՀ-ի քաղաքացիություն
16.03.2017 | 18:30

Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն՝ հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձի» ծրագրի մասին:
Նա հիշեցրեց, որ սա առաջին հայտարարությունը չէ: «Իրականում վերադարձը շատ հեշտ է իրականացնել՝ բավական է դառնալ ԼՂՀ քաղաքացի: Մենք խտրականություն չենք դնում տարբեր ազգությունների քաղաքացիների միջև: Մենք զարգացած ժողովրդավարական պետություն ենք: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց հետապնդում են միայն հայ ազգին պատկանելու համար»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ փախստականների հարցը քննարկելիս հարկ է հիշել Ադրբեջանից հայ փախստականների մասին: «Դրանից զատ, Ադրբեջանի վերահսկողության ներքո են մնում վաղնջական հայկական տարածքները՝ Շահումյանը, Հյուսիսային Ղարաբաղը»,- նշեց Բաբայանը: Նա հիշեցրեց, որ Բաքվի և ադրբեջանական քաղաքների մեծ մասը կառուցել են հայ ճարտարապետները:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ